5698 դիտում
10:54 23-01-2017
ՆՈՐ ՈՒՂԻՂ ԿԱՊ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. «Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով
Հարգելի հայրենակիցներ, ՀՀ տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը և լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
Ոստիկանության ներկայացուցիչներին կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Առաջին ուղիղ կապը կկայանա ՎԱՂԸ՝ հունվարի 24-ին, ժամը 15-17-ը:
Սկայպի հասցեն է Hkav Zenq
Կարող եք հարցեր ուղղել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
13:46 23-09-2014
Ճանապարհային ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը. տեսանյութ
1112 դիտում
10:23 01-09-2014
Սեպտեմբերի 2-ից սկսած ամեն երեքշաբթի. Սփյուռք -ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով. տեսանյութ
1503 դիտում
20:37 27-08-2014
Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով
Այս բաժնից
682 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
697 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
598 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր