Եգիպտոսում դատարանը ԻՊ 12 անդամի մահապատժի է դատապարտել
Եգիպտական դատարանը մահապատժի վճիռ է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 12 գրոհայինների, ովքեր ծրագրում էին հարձակվել Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցների և զինվորականների վրա: Այդ մասին հաղորդել է France Presse-ը:
Նրանցից 6-ը խոստովանել են, որ ահաբեկչական կազմակերպության անդամներ են հանդիսանում և հարձակումներ էին նախապատրաստում:
Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա լրացուցիչ դատական նիստ, որի ընթացքում կորոշվի՝ հաստատվել կայացրած վճիռը, թե այն մեղմել: