3454 դիտում
23:35 27-08-2015
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Շատ շուտով Ստեփանակերտի պատանիների ուսումնական կյանքը կփոխվի: Սիմոնյան կրթական հիմնադրամը համագործակցել է Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի հետ՝ մեկնարկելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքում՝ 2015-ի սեպտեմբերի 2-ին:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:
ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաեւ կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:
Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր եւ կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման եւ խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաեւ կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը եւ այլն:
Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում:
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երեւանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաեւ բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս:
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
18:31 02-09-2015
Ստեփանակերտում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը. ֆոտոշարք
838 դիտում
16:27 05-06-2015
Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
1355 դիտում
12:10 11-11-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1159 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1039 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1096 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»