211652_close_icon
views-count1115 դիտում article-date 12:10 11-11-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն. ֆոտոռեպորտաժ

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի, ծանոթացավ կենտրոնի պայմաններին և ուսումնական ծրագրերին: «Թումո» հաճախող պատանիները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց ստեղծած նոր խաղերն ու ծրագրերը: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նրանց հարցերին: Վերջում Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերեց կենտրոնի հիմնադրին, աշխատակազմին և սաներին` բարձր գնահատելով ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելուն ուղղված ջանքերը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ առաջիկայում նմանատիպ կենտրոն կհաստատվի նաև Էջմիածնում: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր