2935 դիտում
22:28 27-08-2015
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հեբելյանական 150-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 25-ին
150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ:
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգություն՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ:
Ի դեպ՝ սա Հայսատանի սահմաններից դուրս գործող միակ հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաեւ 2013-ին՝ ՀՀ ժող.արտիստ պրոֆսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Այ քեզ խափաբալա ներկայացման շրջանակներում:
150-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումն ազդարարող այս ու էլի մի քանի պրեմիերաներով, կսկսի իր աշխատանքը դրամատիական թատրոնը սեպտեբերին, իսկ մինչ այդ՝ Գյումրու մշակութային կյանքի զարկերակ-թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը դեպի ԳԱՄԱՐՋՈԲԱ ՄԱՄԱ-ի պրեմիերա, որն հայ-վրացական «բարեւ»-ով կազդարարի 150-ամյա թատրոնի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը:
Նմանատիպ նյութեր
12689 դիտում
20:46 19-12-2017
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ամփոփեց 2017թ-ը
Այս բաժնից
601 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր