12656 դիտում
20:46 19-12-2017
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ամփոփեց 2017թ-ը
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս` 2017թ-ի տարվա ամփոփման և գալիք տարվա անելիքների, 2018թ-ին սպասվող թատերական իրադարձությունների մասին:
Բանախոսներ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն` Տիգրան Վիրաբյանը անդրադարձան թատրոնի ամանորյա ներկայացմանը, որի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 20-ին, և կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:
Ամփոփելով 2017թ-ը, բանախոսները խոսեցին թվերի լեզվով.
Հանդիսատեսի թվաքանակը` 41470, խաղացված ներկայացումների քանակը` 141-ի: Տոմսերի վաճառքի հասույթը 2016-ի փոխարեն, որը կազմել է` 18.000.000 դրամ, 2017թ-ին ` 31.000.000 դրամ:
2017թ-ի թվով 7 առաջնախաղերը, ինչպես նաև մարզային և մայրաքաղաքային հյուրախաղերը, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճը, հավաստիքն են այն ճշմարտության, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում է նախկին հանրաճանա-չումը,-նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
2017թ-ին շուրջ 50.000 դոլլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ թատրոնը անցում է կատարել արևային ֆոտո-ոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին, Գյումրու դրամատիկականում կատարվելու են տեխնիկական վերազինում: Ինչպես նաև, մասնավոր ներդրումների շնորհիվ, սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ:
2018թ-ին նախատեսվում է Գյումրու դրամատիկական թատրոն հրավիրել հանրապետության լավագույն բեմադրիչներ` Վահե Շահվերդյանին, Նարինե Մալյանին և Արշալույս Հարությունյանին: Իսկ տարեսկզբի առաջին պրեմիերան կլինի Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացումը, որի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են: Պիեսի հեղինակ` Անահիտ Աղասարյան, բեմադրիչ` Լյուդվիգ Հարությունյան, նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր` Հայկո:
Բանախոսներն անդրադարձան նաև Գյումրու դրամատիկականին աջակցման հիմանադրամ-ին, խոստանալով` 2018թ-ի մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, թատրոնի մեկ արտիստի ապահովել բնակարանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
22:28 27-08-2015
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հեբելյանական 150-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 25-ին
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»