211652_close_icon
views-count3534 դիտում article-date 20:55 27-08-2015

Չեմպիոնների լիգա. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը և կա «մահվան» խումբ

Մոնակոյում կայացավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում, ինչպես և սպասվում էր, ձևավորվեց «մահվան» խումբ, որտեղ թեժ ճակատամարտեր են սպասվում. Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը», մրցաշրջանը գերազանց սկսած, Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին», Եվրոպայի լիգայի գործող չեմպիոն իսպանական «Սևիլյան» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Համեմատաբար թույլ խմբեր են C-ն և H-ը: A խումբ. ՊՍԺ, «Ռեալ», «Շախտյոր»», «Մալմյո»։ B. ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ», ԲԿՄԱ, «Վոլֆսբուրգ»։ C. «Բենֆիկա», «Ատլետիկո», «Գալաթասարայ», «Աստանա»։ D. «Յուվենտուս», «Մանչեսթեր Սիթի», «Սևիլիա», «Բորուսիա Մ.»։ E. «Բարսելոնա», «Բայեր», «Ռոմա», ԲԱՏԷ։ F. «Բավարիա», «Արսենալ», «Օլիմպիակոս», «Դինամո» Զագրեբ։ G. «Չելսի», «Պորտու», «Դինամո» Կիև, «Մաքաբի»։ H. «Զենիթ», «Վալենսիա», «Լիոն», «Գենտ»։ Նշենք, որ խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և 16-ին:

Նմանատիպ նյութեր