Երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով փակ կլինի
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին, առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի:
Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: