211652_close_icon

Արաբկիրում գունազարդում են մանկական խաղերը, ներկում ու նորոգում նստարանները

views-count1211 դիտում article-date 18:58 27-08-2015
Արաբկիր վարչական շրջանում ավարտին են մոտենում մանկական խաղերի գունազարդման, նստարանների ներկման և նորոգման աշխատանքները: Նպատակը բակային տարածքների գույքի` արևից խամրած վառ գույները վերականգնելն ու բակային ենթակառուցվածքների մշտական գեղեցիկ տեսքն ապահովելն է: Նախօրեին գործընթացն ավարտվել է Արաբկիրի Ավետիսյան 78, 80 հասցեների բակային տարածքում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի համապատասխան բաժնի կողմից:

Նմանատիպ նյութեր