Վրաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել են
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգին, հաղորդում է Georgia Online-ը:
Քննարկվել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը վրացի զինվորականների մասնակցությունը:
Սթոլթենբերգը Վրաստան է ժամանել երեկ երեկոյան: Նա նաև հանդիպումներ կանցկացնի այդ երկրի վարչապետի, խորհրդարանի նախագահի և արտգործնախարարի հետ, ինչպես նաև ներկա կգտնվի ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ ուսումնամարզական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: