1378 դիտում
03:18 27-08-2015
Սիրիայի 3 քաղաքում ժամանակավոր հրադադար կլինի
Սիրիայի երեք քաղաքում հակամարտող կողմերը համաձայնության են եկել ժամանակավոր հրադադարի շուրջ, հայտնում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Առաջիկա երկու օրում կողմերը կդադարեն մարտնչել երեք քաղաքում, այդ թվում Լիբիայի հետ սահմանին մոտ գտնվող Էզ-Զաբադանիում: Ամենայն հավանականությամբ, հակամարտող կողմերը նման համաձայնության են եկել, որպեսզի խաղաղ բնակիչները որոշ շրջաններից կարողանան տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, կամ որպեսզի տուժածները հումանիտար եւ բժշկական օգնություն ստանան:
Հիշեցնենք՝ միմյանց միջեւ եւ կառավարական զորքերի դեմ պայքարող խմբավորումներից առավել ակտիվ են «Իսլամական պետությունը» եւ «Ջեբաթ ան-Նուսրան»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել