«Հրադադար»՝ Գագիկ Ծառուկյանի և Տիգրան Սարգսյանի թիմերի միջև. Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի քսանութին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. որ վարչապետի հետ ձեռնամարտը հեռու է գնացել, կանգ առեք, ու հրադադար է կնքվել վերջինիս թիմերի և նրանց «տակ» գտնվող լրատվամիջոցների միջև։
Որից հետո Գ. Ծառուկյանը մեկնել է Մոնակո՝ Ամանորն այնտեղ անցկացնելու։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հունվարի մեկին այցելել է Սերժ Սարգսյանին՝ վերջինիս հոր մահվան առաջին Նոր տարվա առիթով։ Ապա մեկնել է Եվրոպա՝ ոչ միայն Ամանորն անցկացնելու, այլև բուժզննության համար։ Դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանը բացակայում էր Սուրբ Ծննդյան պատարագից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։