ԻՊ-ի դեմ պայքարում Ասադը չի կարող գործընկեր լինել. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին որպես գործընկեր չի տեսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպ-ի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
«Մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ Ասադի ռեժիմը կորցրել է լեգիտիմությունը, եւ մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է նա՝ մեկնաբանելով լրագրողների այն նկատառումը, որ ըստ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ հակաահաբեկչական կոալիցիան պետք է կազմավորվի Սիրիայի մասնակցությամբ:
Այդ հարցը Պուտինը քննարկել է Եգիպտոսի նախագահի հետ՝ մատնանշելով տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սիրիայի մասնակցությամբ հակաահաբեկչական կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտությունը: