211652_close_icon

Բաշար Ասադը հայտնել է, թե որ դեպքում կհամագործակցի Ֆրանսիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում

views-count3040 դիտում article-date 15:58 18-11-2015
Սիրիան հետախուզական տվյալներով կկիսվի Ֆրանսիայի հետ միայն այն դեպքում, եթե Փարիզը փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, Valeurs Actuelles թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է rosbalt.ru-ն: Ասադը նշել է, որ եթե ֆրանսիական իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարին անլուրջ են վերաբերվում, սիրիական կողմը իր ժամանակը չի վատնի այն երկրների վրա, որոնք ահաբեկիչներին են սատարում: «Ֆրանսիան պետք է դաշինքի մաս դառնա, որը պայքարում է ահաբեկչության դեմ, այլ ոչ սատարում այն»,-հավելել է Սիրիայի նախագահը:

Նմանատիպ նյութեր