Գերմանիայում միտումնավոր հրկիզում են փախստականների ճամբարները
Գերմանիայում, որտեղ երազում է բնակություն հաստատել փախստականների մեծ մասը` միտումնավոր հրկիզվել են մի քանի ճամբարներ, որտեղ ժամանակավոր բնակվում են փախստականները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է այդ գործողությունները:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ա. Մերկելը այցելել էր Հայդենաու քաղաք, որտեղ ռադիկալները բողոքի ակցիա էին կազմակերպել ներգաղթյալների դեմ:
Նշենք, որ փախստականների ճամբարների միտումնավոր հրկիզումներ են տեղի ունեցել նաև Լեյպցիգում, Պարհիմում: