Ողբերգական դեպք Երևանում. մայրը ականատես է եղել տղայի ինքնասպանությանը
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև փորձագետն ու դատական բժիշկը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 2 բնակարանում հատնաբերել են 40-ամյա Արմեն Կոստանյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանը մկրատով ինքասպան է եղել` հարվածելով պարանոցին:
Ըստ տեղեկությունների` ողբերգական դեպքին ականտես է եղել մայրը, ով էլ ահազանգել է շտապօգնություն և ոստիկանություն, սակայն բժիշկները անզոր են եղել փրկելու տղամարդու կյանքը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: