ՌԴ կենտրոնական բանկը պատրաստում է բանկերին` դոլարի դիմաց 100 ռուբլի վճարել
Ռուսաստանի Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս բանկերին սթրես-թեստեր անցկացնել` այն պայմանով, որ դոլարը 100 ռուբլի կարժենա:
Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով «Возрождение» բանկի փոխնախագահ Անդրեյ Շալիմովին:
Նա նշել է, որ նման միջոցառումներն իրականացվում են, որպեսզի կարողանան գնահատել ռուսական բանկերի արտարժույթի պարտքերից բխող ռիսկերը: