Ռոմուլո. Եթե «Սպարտակը» այսպես շարունակի, ապա կարող է չեմպիոն դառնալ
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ռոմուլոն անդրադարձել է թիմի հեռանկարներն՝ Ռուսաստանի առաջնությունում հաջող մեկնարկից հետո:
«Դատելով մրցաշարային աղյուսակից, «Սպարտակը» առայժմ հաջող է հանդես գալիս: Եթե նույն ոգով շարունակենք աշխատել, ապա շատ հնարավոր է, որ դառնանք չեմպիոն:
Ինչ վերաբերվում է «Անժիի» հետ հաջորդ խաղին, ապա մեզ բարդ հանդիպում է սպասվում: «Անժին» միշտ մեծ տրամադրվածությամբ է «Սպարտակի» դեմ խաղում, ասել է Ռոմուլոն:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 6 տուրից հետո «Սպարտակը» 13 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջատարը ԲԿՄԱ-ն է՝ 18 միավոր: