Խոշոր ՃՏՊ՝ Չելյաբինսկում. կա 6 զոհ. տեսանյութ
Չելյաբինսկում 7 մեքենաների մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 6 մարդ, վիրավորվել՝ 2-ը:
Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհին DAF մակնիշի բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ շղթայական ավտովթարի պատճառ դարձել: Բախումների հետեւանքով ավտոմեքենաներից 5-ն այրվել է: Կատարվում է քննություն: