Չելյաբինսկում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 5 հոգի
ՌԴ Չելյաբինսկ տանող ավտոճանապարհին՝ Արգայաշսկի շրջանում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել ուշ գիշեր՝ Դոլգոդերևենսկոյե-Կիշտիմ ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել են KIA և ВАЗ 21074 մակնիշի ավտոմեքնեաները, ինչի հետևանքով տեղում մահացել են KIA-ի 25-ամյա վարորդն ու ВАЗ-ի՝ 35-ամյա, 32-ամյա և 24-ամյա ուղևորները:
Ավելի ուշ ВАЗ ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում նույնպես մահացել է: