Խոշոր ՃՏՊ՝ Թուրքիայում. կա 11 զոհ
Թուրքիայում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են 2 մարդատար միկրոավտոբուսները, հաղորդում է Dogan Haber-ը:
Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հւվանդանոցներ:
Միկրոավտոբուսներից մեկը, որոնցում ուսանողներ էին, բախվել է Վան քաղաքից հանդիպակաց երթևեկող մեկ այլ միկրոավտոբուսի:
Վթարից այլ մանրամասներ չեն հաղորդվում: