24411 դիտում
14:24 25-08-2015
Երևանում բախվել են Mercedes-ը, BMW X5-ը և Nissan-ը. 5 և 3 ամսական երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Արթուր Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 34 QR 572 համարանիշի, Երևանի բնակիչներ, 42-ամյա Երվանդ Ջդավարիի վարած BMW X5 մակնիշի 50 ԼR 100 համարանիշի և 23-ամյա Մերի Գրիգորյանի վարած Nissan March մակնիշի 82 VM 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ 5 ամսական Նատալի Մուրադյանը և 3 ամսական Լինա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոսըիկանության 1-ն սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկաես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+