ԱՄՆ-ում կորել է Ջասթին Բիբերի նմանակը
Լոս Անջելեսում կորել է 35-ամյա Թոբիաս Շտրեբելը, որը ծախսել է 100 հազար դոլար՝ արտաքինը փոխելու ու Ջասթին Բիբերին նմանվելու նպատակով:
Վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 18-ին՝ Toyota Camry ավտոմեքենայի ղեկին: Նրա ընկերը պատմել է, որ Թոբիասը երբեք չի «կորում» եւ ինչ որ տեղ գնալուց միշտ նախազգուշացնում է:
Հիշեցնենք՝ Տոբիասը 2014 թվականին տեղի ունեցած հեռուստաշոուի ընթացքում պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ Ջասթին Բիբերի նմանակը դառնալու համար: