Պապուա-Նոր Գվինեայում մարդակերներ են ձերբակալվել
Պապուա-Նոր Գվինեայի ոստիկանները ձերբակալել են 54 գյուղացու՝ մարդակերության մեղադրանքով:
Պարզվել է, որ Ֆյալ գետի ափին բնակվող ցեղերը 2009 թվականից արգելված զոհաբերություններ են իրականացնում: Ծեսերի ժամանակ նրանք գլխատում եւ ուտում են մարդկանց, նաեւ տներ այրում:
Վերջերս էլ մարդակերները սպանել են երեք տեղաբնակի եւ նրանց գանգերն օգտագործել մոգական ծեսերի ժամանակ: