Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը
                        Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են  մանկական հետաքրքիր միջոցառումներ: 
Դավթաշեն վարչական շրջանում այս անգամ տեղի է ունեցել  «Բակային ընկերասիրություն»  խորագրով  միջոցառումը, որով այստեղ ավարտվել  է  «Երևանյան ամառ 2015»  ծրագիրը:
Երեխաների մասնակցությամբ անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, որոնց  ընթացքում փոքրիկներն ուժերն են չափել զանազան խաղային մրցություններում: Ներկաների բարձր տրամադրությունն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Ուրախ ժամանցային հանդիպումն ուղեկցվել է պաղպաղակի հյուրասիրությամբ և երաժշտական կատարումներով, ինչին  հաջորդել են   խարույկն ու  շուրջպարը:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի  և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները:
Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

