«Երևանյան ամառ 2017». մարզահամերգային տոնահանդես՝ Դավթաշեն վարչական շրջանում
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մանկական մարզահամերգային տոնահանդես:
Նախաձեռնության նպատակը երեխաներին դեռ մանուկ հասակից առողջ ապրելակերպ սերմանելն է: Միջոցառմանը ներգրավված Դավթաշենի 5 մանկապարտեզների սաները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի: Փոքրիկներին մատուցվել են նաև հաճելի անակնկալներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ: Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ: