Դավթաշեն վարչական շրջանն անվասայլակներ է տրամադրել Ստեփանակերտի և Մարտակերտի հատուկ կարիքներ ունեցող անձանց
                        Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայրաքաղաքի  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն  այցելել են ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ:  
Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետարաններին փոխանցվել են հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ  և անհրաժեշտ այլ պարագաներ: 
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

