Հայտնաբերել են «ԻԺ» տիպի որսորդական հրացան առանց համապատասխան փաստաթղթերի
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, 1997 թ. ծնված Ռ. Մ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ննջասենյակում գտնվող ճամպրուկի մեջ, մասնատված վիճակում, հայտնաբերել են «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, հարթափող, որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]