211652_close_icon
views-count817 դիտում article-date 13:16 16-10-2014

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը որսորդական հրացան և 120 փամփուշտ է հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգու վերջում` աղբարկղերի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր