Ուկրաինան նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը. Կիևում մեկնարկել է զինվորական շքերթը. տեսանյութ
Ուկրաինան այսօր տոնում է իր անկախության 23-րդ տարեդարձը: Առավոտյան ժամը 10:00-ից մայրաքաղաք Կիևի Կրեշչատիկի հրապարակում մեկնարկել է զինվորական շքերթը՝ ռազմտեխնիկայով: Միջոցառմանը մասնակցում են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, երկրի զինվորական ղեկավարությունը, կառավարության բոլո անդամները: Շքերթը ղեկավարելու է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:
Ներկայացվելու է ռազմական տեխնիկայի 49 միավոր, որոնք գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի ենթակայության տակ: Նախագահ Պորոշենկոն ծաղիկներ է խոնարհելու Սուրբ իշխան Վլադիմիրի, ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի, քաղաքական և հասարակական գործիչ Միխայիլ Գրուշևսկու հուշարձաններին, ինչպես նաև Կիևի կենտրոնում «Երկնային հարյուրյակի» զոհվելու վայրում:
Ինչպես տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչներըզինվերական շքերթից անմիջապես հետո ցուցադրվող ողջ ռազմական տեխնիկան կուղևորվի երկրի արևելք՝ հատուկ գործողությունների գոտի: