Պարզվել է Ամստերդամ-Փարիզ գնացքում կրակոցներ արձակողի ինքնությունը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունում պարզել են Ամստերդամ-Փարիզ գնացքում կրակոցներ արձակած եւ 3 հոգու վիրավորած անձի ինքնությունը: Նա Մարոկկոյի 26-ամյա քաղաքացի է, որը նախկինում հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել՝ իսլամիստ-ծայրահեղականների հետ կապեր ունենալու պատճառով:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ՝ նա Ադջուբ էլ-Կազզանին է, որը նախկինում մեղադրվել է թմրանյութերի իրացման մեջ:
Հիշեցնենք գնացքում չարագործին վնասազելծել էին մի քանի ուղեւորներ: