Apple-ը iPhone 6-ի մի խմբաքանակ հետ է կանչել անորակության պատճառով
Apple ընկերությունը անորակության պատճառով հետ է կանչել iPhone6-ի միխմբաքանակ, հաղորդում է CNN-ը:
Այն վերաբերում է հեռախոսի տեսախցիկին, որով արված լուսանկարները պարզ չեն:
Մասնավորապես, հետ են կանչվել 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հունվարը վաճառված սմարթֆոնները:
Անորակ արտադրանքի քանակը չի հրապարակվում: Արտադրողը հայտարարել է, որ սխալն աբողջովին անվճար կուղղվի: