211652_close_icon
views-count32103 դիտում article-date 15:10 23-08-2015

Շղթայական ավտովթար «Դալմա Գարդեն մոլ»-ի մոտ. բախվել են Lexus-ը, Mazda-ն ու մարդատար ավտոբուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աթենքի փողոցում` «Դալմա Գարդեն մոլ»-ի մոտ, բախվել են 56-ամյա Հակոբ Հակոբյանի վարած Mazda demio մակնիշի 34 PQ 863 համարանիշի, 30-ամյա Ազատ Մարտիրոսյանի վարած Lexus ԼX 570 մակնիշի 88 QQ 088 համարանիշիւ և 23-ամյա Ռոբերտ Ավետիսյանի վարած թիվ 33 երթուղին սպասարկող միջքաղաքային ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ժամանել են Ճամապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՃՈ հետաքննիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր