«Սվետաֆորների» ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում հերթական վթարն է տեղի ունեցել Երևանում. բախվել են Mazda-ն ու ГАЗ 33021-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր` օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 57-ամյա Արամ  Ղազարյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 034 ՍԼ համարանիշի և 26-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած Mazda մակնիշի 96 DV 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենաներից բեռնատարը հարվածել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին և այն տապալել:
Ֆոտոլրագրողը հայյտնում է նաև,  որ նշված փղոոցում լուսակինրների ոչ կանոնավոր աշխատանքի արդյունքում հաճախակի են տեղի ունենում  նման բնույթի վթարներ, իսկ պատկան մարմիների ներկայացուցիչները չգիտեն` երբ կկարգավորեն այդ հարցը:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոտիկանության 1-ին սապայական գումարտակի ծառայողնեեը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


