Համացանցում հայտնվել է Անգլիայում ինքնաթիռի աղետի տեսագրությունը. տեսանյութ
Անգլիական Շորհեմ-բայ-Սի քաղաքու ընթացող ավիաշոուի ժամանակ աղետի է ենթարկվել Hawker Hunter ինքնաթիռը:
Որոշ տեղեկություններով, օդաչուին հաջողվել է փրկվել, սակայն իրավապահ մարմինները առայժմ դա չեն հաստատում: Վայր ընկնելիս, ինքնաթիռը վնասել է մի քանի ավտոմեքենա:
Ոստիկանությունը հաղորդել է, որ կան տուժածներ, սակայն նրանց վիճակի մասին տվյալներ դեռ չկան: