Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի անցումի մոտ պայթյունի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի անցումի մոտ այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունից, որն արվել է հարակից ճանապարհով այդ պահին ընթացող ավտոմեքենաներից մեկի կողմից, հաղորդում է gazeta.ru-ն։
Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 6 մարդ։
ՌԴ հետաքննչական կոմիտեն հետաքննություն է սկսել։ Այլ մանրամասներ տեղի ունեցածից չեն հաղորդվում։