Արաբկիր վարչական շրջանում ստեղծվում է «աղբասանիտեկաբուրգ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ օրեր առաջ «Սանիտեկ» ընկերությունը հայտարարեց, որ իրենց կողմից են կատարվելու Արաբկիր վարչական շրջանում աղբահանության աշխատանքները, արաբկիրցիները մտածում էին, որ այն կկատարվի օպերատիվ և ժամանակին:
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 7 շենքի բակում աղբն այնքան էր լցվել նշված ընկերության կողմից տեղադրված աղբամաններում, որ բնակիչները ստիպված աղբը լցնում էին աղբամանների կողքին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Եթե մեկ օր էլ չտեղափոխեն կուտակված աղբը, ապա ստեղծվեու է աղբի բուրգ և այն մենք կոչելու ենք աղբասանիտեկաբուրգ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի