Բախումներ՝ Կենտրոնաֆրիկյան հանրապետության քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ. կան զոհեր
Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում բախումներ են տեղի ունեցել մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Մահացել է առնվազն 10 մարդ: Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ քրիստոնյաներ սպանել են մահմեդական պատանու: Ի պատասխան՝ մահմեդականները հարձակվել են քրիստոնյաների վրա:
Հիշեցնենք՝ 2013թ. երկրում մահմեդական եւ քրիստոնյա խմբավորումների բախումների հետեւանքով սպանվել է մի քանի հազար մարդ: