Մինչև 2070 թ-ը մահմեդականների ու քրիստոնյաների թիվն աշխարհում կհավասարվի
                        Մինչև 2070 թ-ը մահմեդականների ու քրիստոնյաների թիվն աշխարհում կհավասարվի, իսկ մինչև 2100թ-ը մահմեդականները կկազմեն մոլորակի բնակչության գերակշռող մասը: Նման կանխատեսումներ կան ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի զեկույցում: 
Առայժմ քրիստոնեությունը, հաշվի առնելով  հետևորդներին, առաջատար կրոն է համարվում: 2050թ-ին քրիստոնյաների թիվը կավելանա 35, մինչդեռ մահմեդականներինը` 73 տոկոսով: 
Զեկույցում ասվում է նաև, որ աթեիստների թիվը 35 տարի անց կկրճատվի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

