Վենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանը անորոշ ժամանակով փակվել է
Վենեսուելայի նախագահ Միկոլաս Մադուրոն 60-օրյա արտակարգ ռեժիմ է սահմանել և անորոշ ժամանակով փակել է հաևան Կոլումբիայի հետ սահմանը, հաղորդում է France Press-ը:
Որոշումը կապված է միջադեպի հետ, որի ժամանակ մաքսանենգները վիրավորել էին 3 վենեսուելացի զինվորների:
«Մենք սարսափելի ճշմարտություն ենք բացահայտել այն մասին, թե ինչպես են գործում հանցագործներն ու հանցավոր խմբավորումները: Ես պարտավորված եմ Վենեսուելան ազատել այդ ամենից»,-հայտարարել է Մադուրոն:
Նշված քայլով Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են հայտնաբերել և ձերբակալել զինվորականներին վիրավորած հանցագործներին, ինչպես նաև վերահսկողություն սահմանել սահմանային այդ հատվածում:
Վերջին 1 տարում Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են 6 հազարից ավելի մաքսանենգի և առգրավել ավելի քան 28 տոննա թմրանյութ: