Ջոն Քերրին ժամանակից շուտ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անունից 2 օր շուտ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դուք նշում եք ձեր անկախությունը օգոստոսի 24-ին: Նախագահ օբամայի անունից և ողջ ամերիկյան ժողովրդի անունից ես ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում ուկրաինացի ժողովրդին»,-ասված է Պետդեպի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քերրին նշել է, որ, չնայած դժվարություններին, ուկրաինացիները հասել են մեծ հաջողությունների՝ անկախության ձեռք բերման ճանապարհին՝ պայքարի ելնելով բռնապետական ռեժիմի, կոռումպացված բյուրոկրատիայի և ագրեսիվ հարևանի դեմ: