Ֆանտաստիկ գոլ՝ Չինաստանի Գավաթի եզրափակիչում. տեսանյութ
Չինաստանի Գավաթի եզրափակիչ խաղում՝ «Շանհայ Դոնգյայի» դեմ, «Շանհայ Շենհուա» թիմի կիսապաշտպան Ջովանի Մորենոն 9-րդ րոպեին ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
Հանդիպման 70-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մորենոյի թիմակից, «Չելսիի» նախկին հարձակվող Դեմբա Բան:
Դրամատիկ այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3, իսկ 11 մ. հարվածաշարով ուժեղ է գտնվել «Շանհայ Շենհուան»՝ 5:4: