Իրանը մասշտաբային հրթիռային զորավարժանքների է նախապատրաստվում
Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը պատրաստվում է օդատիեզերական ուժերի խոշորամասշտաբ զորավարժություններ անցկացնել, հաղորդում է Fars News-ը:
ԻԻՀՊ Օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի խոսքով՝ առաջիկայում կանցկացվեն հրթիռների արձակման վարժանքներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN-ի եթերում հայտարարեց, որ եթե Իրանը որոշի հարձակվել Իսրայելի վրա, ապա ԱՄՆ-ի վարչակազմը ամեն ինչ կանի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար: