3438 դիտում
10:34 21-08-2015
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը ընդունեց դժգոհ քաղաքացիներին. տեսանյութ
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը աշխատանքային օրվա ավարտին ընդունեց վարչական շրջանի 4-րդ թաղամաս 22, 23 և հարակից մի քանի շենքերի մի խումբ բնակիչներին, ովքեր օրեր շարունակ դժգոհում էին իրենց շենքերի հարևանությամբ իրականացվելիք շինարարության դեմ։
Վարչական շրջանի ղեկավարը դժգոհությունների առաջին իսկ օրվանից եղել էր տեղում, լսել բնակիչներին, պարզաբանել, որ շինարարությունը իրականացվում է օրենքի սահմաններում, սակայն ընդառաջ գնալով նաև բնակիչների ցանկությանը` կառուցապատողին հորդորել էր շենք մտնող ճանապարհը չփակել։ Ավելին` բնակիչների համար նախընտրելի 8 մետր լայնությամբ ճանապարհի հատկացման փոխարեն որոշվել էր հատկացնել 10 մետր: Սակայն երբ կառուցապատողը փորձել էր սկսել շինարարությունը, բնակիչները կրկին դժգոհություններ էին հայտնել։
Իրավիճակի լարվածություն թույլ չտալու և խնդրին վերջնական լուծում տալու համար Ռուսլան Բաղդասարյանը բնակիչներին այսօր ևս մեկ անգամ հրավիրեց իր մոտ, կրկին անգամ լսեց նրանց դիտարկումներն ու պահանջները։ Բնակիչներին հայտնեց, որ ցանկացած պարագայում առաջնություն է տալիս բնակիչների արդարացի պահանջներին, սակայն չի ցանկանում նաև ոտնահարել կառուցապատողի շահերը, ի վերջո, նա ևս Դավթաշենի բնակիչներից մեկն է: "Կառուցապատողը թող իրականացնի օրենքով հասանելիք իր շինարարությունը, սակայն չի խոչընդոտի ձեր մուտքի իրավունքը` կհատկացնի 10 մետր լայնությամբ ճանապարհ",- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:
Բնակիչները վարչական շրջանի ղեկավարի մոտից հեռացան` իրենց պահանջը համարելով բավարարված:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/20/62260/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 20-ին կրկին խաթարվել էր Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և մի քանի այլ շենքերի բնակիչների անդորրը:
Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի ազգականի դեմ, ով օրեր առաջ փորձել էր նշված տարածքում, ըստ իր հայտարարության, օրինական հիմունքներով շինարարական աշխատանքներ սկսել, բնակիչներն ընդվզել էին՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու համար չեն հարցրել բնակիչների կարծիքը և, որ, ամենակարևորն է, չեն պահպանվել քաղաքաշինական նորմերը: Եթե հանկարծ նշված շենքերում արտակարգ դեպքեր տեղի ունենան, ապա ոչ մի ծառայություն չի կարող ազատ տեղաշարժվելով կատարել բնակիչների տարհանում և այլ գործողություններ: Մի քանի օր կառուցապատողը հրաժարվել էր շինարարական գործողություններ կատարել, սակայն երեկ հատուկ շինտեխնիկայով փորձել էին սկսել աշխատանքները, սակայն բնակիչները կրկին անգամ ընդվզել էին:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5495 դիտում
14:14 02-06-2017
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1687 դիտում
16:57 01-03-2016
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին
Այս բաժնից
934 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան