30494 դիտում
10:01 21-08-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 55-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է բեռնատար «ԶԻԼ»-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 55-ամյա Ալիկ Գրգորյանը իր վարած Վազ 2107 մ,ակնիշի 77 ZZ 377 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, բախվել է Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 50-ամյա Անատոլի Կարապետյանի վարած «ԶԻԼ» 43 141 մակնիշի 54 ԼՏ 338 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ, որոնցից մեկը Կապանի բնակիչ, 62-ամյա Ժասմեն Ավանեսյանն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վիրավորի ինքնությունը:
Օպերատիվ է գործել Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին՝ տեղափոխել են հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+