211652_close_icon
views-count922 դիտում article-date 14:25 30-06-2014

«Երևանյան բարդ»՝ «Երևանյան ամառ»-ում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի հերթական մեծ միջոցառումը «Կասկադ» համալիրում էր։ «Երևանյան բարդ» խորագրով համերգին ելույթ են ունեցել հեղինակ կատարողներ Էդվարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս Շիբոյանը, Գագիկ Շիբոյանը, Կարեն Մամիկոնյանը։ «Երգի այս տեսակը քաղաքային ֆոլկլորի անբաժանելի մասն է։ Մենք մեր հանդիսատեսի հետ ավելի շատ ակումբներում ենք հանդիպում, որտեղ տարածքը սահմանափակ է. քաղաքապետարանի շնորհիվ այսօր այստեղ ենք հավաքվել, և որքան շատ լինեն նման ձեռնարկումները, այնքան հաճախ երեկոն տոն կդարձնենք երևանցիների համար»,- նշել է հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանը։ Բացօթյա համերգին ներկա հարյուրավոր քաղաքացիները համակարծիք էին՝ նման նախաձեռնությունը ոչ միայն անակնկալ տոն է հեղինակային երգարվեստի սիրահարների համար և լավագույն հնարավորություն՝ ունկնդրելու սիրելի կատարողների հին ու նոր երգերը, այլ նաև մայրաքաղաքի մշակութային այս անկյունին ինքնատիպ կոլորիտ է հաղորդել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր