Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Օգոստոսի 20-ին, ժամը 15.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 16.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար (ներսում 2 տարեկան երեխա կա). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Մալյան փողոցի թիվ 1 շենք բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: