211652_close_icon
views-count1677 դիտում article-date 16:56 20-08-2015

Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը արտերկրից հրավիրվել է 13 ֆուտբոլիստ

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան) Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ, Մակեդոնիա) Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան) Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա) Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելի «Ակտոբե» (Ղազախստան) Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա) Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա) Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան) Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում դեռ հնարավոր են փոփոխություններ, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր