211652_close_icon
views-count2333 դիտում article-date 16:51 20-08-2015

Պաշտոնական. Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվեց «Չելսի». տեսանյութ

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյի տրանսֆերի մասին: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել, սակայն ավելի վաղ հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 28 մլն եվրո: Նշենք, որ Պեդրոն ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Կատալոնական ակումբի կազմում Պեդրոն դարձել է Իսպանիայի 5-ակի չեմպիոն, Իսպանիայի Գավաթի եռակի հաղթող, 4 անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, 3 անգամ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 3 անգամ, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր