Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի հետախուզական համակարգից
Օգոստոսի 24-ից Ուկրաինան դուսր կգա ԱՊՀ Հանցագործների հետախուզության և տեղեկատվության փոխանակման համակարգից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Օգոստոսի 24-ից մենք դուրս ենք գալիս, այսպես կոչված, ԱՊՀ երկրների հետախուզության բազայից»,-մեջբերում է Յացենյուկի խոսքը Ria Nօvosti-ն:
Այս տարվա հուլիսին Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավայովը հայտարարել էր, որ Ուկրաինան համակարգից դուրս գալուց հետո ԱՊՀ անդամ պետություններին կառաջարկի երկկողմ համաձայնագրի հիմքով համագործակցություն:
.